▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բրոնյա» է արել, որ ի՞նչ անի.«Ժողովուրդ»

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ երեկվա նիստից հետո պատասխանելով փոխվարչապետի թափուր պաշտոնում նշանակման վերաբերյալ հարցին` ասել է.«Մի՛ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի ու կնշանակվի, բայց այս պահին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվել»:

Հիշեցնենք, որ բացի փոխվարչապետի պաշտոնից, որը Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո մեկուկես ամիս է`թափուր է մնացել, արդեն յոթ ամիս է` թափուր է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Առայժմ կատարված չեն նաեւ նորաստեղծ երկու նախարարությունների ղեկավարների նշանակումները, թեեւ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ արդեն իսկ ստորագրել է  «ՀՀ Կառավարության կառուցվածքային  մասին» փոփոխված օրենքը: Եվ այսքանից հետո առաջիկա նշանակումների շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ ԳՄ նիստից-նիստ Է. Շարմազանովը պատասխանում է, թե այդ հարցերը չեն քննարկվել, եւ որ շտապելու հարկ չկա:

Իշխող կուսակցության նման մոտեցումն արտառոց է եւ տարբեր եզրակացությունների տեղիք տվող: Նախ` իշխանական վերնախվում երբեւէ չի եղել նման բան, որ, օրինակ, փոխվարչապետի պաշտոնն այսքան երկար ժամանակ թափուր մնա (թեեւ Սահմանադրությամբ ժամկետ սահմանված չէ): Այս պաշտոնն այնքան բաղձալի եւ կարեւոր է եղել, որ, օրինակ, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը այն «իրենով էր արել» անգամ մինչ 2005թ., երբ Սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէր: Հետագայում Արմեն Գեւորգյանի` այս պաշտոնում նշանակումը եւս շատ կարեւոր նշանակություն ուներ, եւ, ըստ էության, հանդիսանում էր Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գլոբալ պայմանավորվածության ամրագրումը: Եվ հիմա նման առանցքային հաստիքը տեւական ժամանակ թափուր պահելը, բնականաբար, չի կարող հենց այնպես լինել: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն այս եւ նշված մյուս պաշտոններն առայժմ «բրոնյա արած» է պահում`  հետագայում դրանք ինչ-ինչ նպատակներով օգտագործելու համար:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more