▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բրյուսելյան հանդիպումը՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 

ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Բրյուսելյան հանդիպումը, ինչպես և կանխատեսում էի, Նիկոլի համար դառնում է Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը։
Սրիկաների կառավարության կայքում սեփական ժողովրդին ֆռացնելու նպատակով ոչ մի բան չասող հաղորդագրությունից հետո Շառլ Միշելը տարածեց իր ամփոփագիրը, որից մի պարբերություն մերկայացնում եմ ձեզ։
1. Փաստորեն, Ադրբեջանի պահանջը կատարվում է. կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պիտի հանդիպեն, որ աշխատեն տեքստի նախագծերի վրա։
2. Նշված պարբերության մեջ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը չի վերաբերելու Արցախի հիմնախնդրին, այսինքն պաշտոնական Երեւանը բրախում է Արցախը, այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին կամ Ադրբեջանին՝ հոշոտելու։
3. Ի դեպ, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որևէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը։
Ամփոփելով՝ սա պետական դավաճանության հերթական արարն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more