▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցանկալի է, որ բոլոր ռուսամետ ուժերը մասնակցեին ընտրություններին»․ Պուտինը՝ Փաշինյանին 

«Ցանկալի է, որ բոլոր ռուսամետ ուժերը մասնակցեին ընտրություններին»․ Պուտինը՝ Փաշինյանին 

Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին, սակայն հույս ունի, որ դա չի խանգարի երկու երկրների հարաբերություններին, ասել է ՌԴ նախագահը:

Մենք ձեզ հետ միշտ ազնիվ երկխոսություն ենք վարում, և մենք կցանկանայինք, որ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացին։ Նրանցից ոմանք ազատազրկման վայրերում են, չնայած ռուսական անձնագիր ունեն։ Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ամեն դեպքում կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքներին, ասել Է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը։

***

***

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է ունենում նաև Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
«Սա շատ դրական ազդեցություն ունի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վրա, քանի որ մեր անկախությունից ի վեր առաջին անգամ մենք երկաթուղային կապ ունենք Ռուսաստանի հետ», - հայտարարել է Փաշինյանը։

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց Հայաստանի համար ռուսական գազի գնի և Եվրոպայում գազի գների միջև եղած զգալի տարբերությունը։
«Ինչպես գիտեք, Եվրոպայում գազի գները ներկայում կտրուկ աճում են՝ հասնելով հազար խորանարդ մետրի համար 600 դոլարից ավելիի, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրի համար 177,50 դոլարով։ Տարբերությունը զգալի է», - ասաց նախագահը։
Պետության ղեկավարը նաև հույս հայտնեց, որ էներգետիկ իրավիճակը կբարելավվի։ Նա նշեց, որ ինքը և ՀՀ վարչապետը «հաճախ վիճում են», և որ վերջինս պնդում է էներգակիրների գները որոշելու այլ մեթոդների շուրջ, բայց, այնուամենայնիվ, գները տարբերվում են:

***

«Մենք երբեք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, քանի որ 2022 թվականին եղել է որոշակի իրավիճակ, երբ ՀԱՊԿ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց դրանք չաշխատեցին։ Սա, անկասկած, հանգեցրել է ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ստեղծված իրավիճակին»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ակնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող միջամտել Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո։
«Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի համար բացարձակապես անտեղի կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացավ ներադրբեջանական երանգ»,- ասաց Պուտինը։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

***

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
«Իհարկե, մենք համագործակցում ենք էներգետիկայի ոլորտում, և այստեղ նույնպես ավանդաբար ամուր կապեր ունենք։ Պետք է ասեմ, որ ներկայում մենք շատ սերտորեն համագործակցում ենք ռուսական կողմի հետ՝ նոր էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում [աշխատանքները – խմբ.] զարգացնելու համար... Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք նաև նոր ատոմակայանի կառուցման հարցը»,- ասել է Փաշինյանը։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանը շուտով ապրանքներ կարտահանի Ռուսաստան Ադրբեջանի միջոցով։
«Հուսով եմ՝ մենք նույնպես մոտ ապագայում կարտահանենք։ Սա, իհարկե, ամրապնդում է մեր տնտեսական կապերը։ Սա ամրապնդում է մեր կապերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում», - հայտարարեց Փաշինյանը։

***

Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է հանրապետության ներսում Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտությունը։

Ըստ նրա` խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մենք բազմիցս քննարկել ենք այս հարցը, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս, բայց դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարել է այդ մասին։ Հիշում եք, մենք սա քննարկել ենք մեկից ավելի անգամ»,- ասաց նա։

***

Երևանը գիտի, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է, բայց այս գործընթացները դեռևս չեն հասել այն կետին, երբ անհրաժեշտ է ընտրություն կատարել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։

Նա պատասխանել է Ռուսաստանի նախագահի կողմից միաժամանակ երկու մաքսային միություններում գտնվելու անհնարինության մասին արված դիտողություններին։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները երբեք կասկածի տակ չեն դրվի և ընդունել է Ռուսաստանի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

***

Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկում է ընթանում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, և Մոսկվան հանգիստ է վերաբերվում դրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացումը։ Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում դրան։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտ է ստանում երրորդ երկրների հետ համագործակցությունից»,- ասել է Պուտինը ռուս-հայկական բանակցությունների ժամանակ։

***

Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք ունենք երկխոսություն, որի շրջանակներում միշտ անկեղծ և անմիջական ենք խոսում»,- ասել է Պուտինը բանակցությունների մեկնարկին։
Փաշինյանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք հարցականի տակ չեն լինի:

***

Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ընտրարշավի ընթացքում, բայց հույս ունի, որ «այս լարվածությունը ոչ մի կերպ չի վնասի մեր հարաբերություններին»։
Նախագահը հույս է հայտնեց, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին. «Եվ կան շատ քաղաքական ուժեր [Հայաստանում], որոնք ռուսամետ են։ Իհարկե, ես ձեզ անկեղծորեն կասեմ, մենք երկխոսություն ենք վարում, որտեղ միշտ անկեղծորեն և ուղղակիորեն ենք խոսում, և մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ժամանակ։
...Դա ձեր որոշումն է. մենք չենք միջամտի։ Բայց ամեն դեպքում, մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին»,- կարծիք հայտնեց ՌԴ առաջնորդը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more