▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում էին լավություն անել, բայց հեչ սիրուն բան չի ստացվում. «ՉԻ»

«5-րդ բրիգադի շտաբի պետ «Պալկովնիկը» հայտարարել է, թե Սամվել Ալեքսանյանն իսկապես ժամանակին եղել է բրիգադի թիկունքի պետի տեղակալը, եւ ինքը կարող է նույնիսկ «հրամանը ցույց տալ»,- գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը և հավելում.

Երեւի ավելի ճիշտ կլինի, եթե Սամվել Ալեքսանյանին միանգամից մարշալի կոչում տանք եւ այս թեման փակենք, որովհետեւ կամաց-կամաց բանը հասնում է պետական գաղտնիքների հրապարակմանը։

Ամեն ինչ հասկանալի է. Սամվել Ալեքսանյանը մուլտիմիլիոնատեր է, եւ այսօր շատերը կցանկանան վկայություն տալ նրա «մարտական ուղու» մասին, բայց մյուս կողմից էլ՝ ախր հեչ սիրուն բան չի ստացվում։ Ի՞նչ կմտածեն թշնամիները մեր մասին, եթե իմանան, որ Հայաստանի ամենահարուստ մարդն իր նախնական կապիտալը կուտակել եւ  մուլտիմիլիոնատեր է դարձել ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ զբաղվելով բանակի մատակարարումներով։

Փաստորեն ինչ-որ մարդիկ իբր ցանկացել են Սամվել Ալեքսանյանին լավություն անել, բայց հակառակն է ստացվել՝ բացահայտել են, թե ում հաշվին է հարստացել սույն արժանավոր այրը։ Ու երեւի հիմա ժամանակն է, որ նա հերքի իր մասին տարածվող տեղեկությունները եւ դատի տա իրեն զրպարտողներին»: 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more