▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան

Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, գրել է․ «Կավարտի լքված հանքավայրից ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևութային և գրունտային ջրերին՝ դառնալով ռումբ և հոսում Կապանի և հարակից բնակավայրերի փողոցներով»։

***

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա էկոլոգիական աղետ ա: Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին քաղաքից: Նորմալ երկրում, ոչ թե նիկոլստանում»:

***

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է․ «Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերը ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:
Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more