▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է. «18-ամյա Դավիթը նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան, ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժից գործողության հերթական երիտասարդը դարձավ:
Դավիթը զոհ է այնպես, ինչպես Լիդիան Մանթաշյան, Ժորան Ավետիսյան, Տաթևը Վիրաբյան, Սամվելը Վարդանյան ու շատ ուրիշներ ում անունները ձեզ անգամ ծանոթ չեն:
Հարգելի խնամակալներ, հարգելի իրավապաշտպաններ ու հարգելի փաստաբաններ, եթե դուք նիկոլի ասած վնգստացող դատավորներից պատվարժան քայլ կամ արդարադարտություն եք սպասում, եթե նիկոլին բաց նամակ գրելով մարդասիրություն, խղճահարություն ու բարոյականություն եք սպասում` ցավում եմ անասելի ու աննկարագրելի: Որովհետև ամեն անգամ, էլ ավելի մեծ խանդավառությամբ է ստորացնելու, ցավացնելու ու նվաստացնելու բոլորիս:
Դավաճան նիկոլը քաղաքականության մասին չէ, որ ջանում եք չքաղաքականացնել:
Իշխանազավթ նիկոլը պետական պաշտոնյա չէ, որ ջանում եք եկեղեցում տեղի ունեցածի անունը դնել թյուրիմացություն:
Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից, որ ջանում եք խուսափել:
Եվ վերջում Դավիթին ու մնացած բոլոր հայ երիտասարդներին նիկոլի ճիրաներրից փրկելու միակ ճանապարհը նիկոլին վռնդելն է, առանց ԲԱՅՑերի ու առանց ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆների:
Իմիջայլոց վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ կատարվող ամեն ինչ ոչ թե մոտենում է ձեզ, այլ արդեն մտել է յուրաքանչյուրիդ տուն: Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է»:

Դիտեք նաև՝

Կարդացեք նաև՝

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոքրիկ բռնապետը հերթական հային բանտ ուղարկեց 2 ամսով։ նիկոլ, որ դու քեզնից ժողովրդավար ես ներկայացնում, դանչոներդ ու սծյոպիկներդ էլ ծափահարում են դրան, բայց դու նաև պիտի նախատեսես, չէ՞, որ կան ռիսկեր, որ քեզ ինչ որ մեկը կարա վատ բառ ասի, թքի քո կամ մեքենայիդ վրա, հայհոյի։ Որովհետև, մեղմ ասած, դու ամենասիրված ղեկավարը չես։ Քո վզին առնվազն Արցախի հանձնում, հայաթափում ու հազարավոր զոհեր կան, որոնց ոչ մի կերպ չես կարա քցես նախկինների վրա։ Դու պիտի պատրաստ լինես հանրային պարսավանքին ու դրան մոտենաս ժողովրդարության տեսանկյունից։ Դու խաղում ես ժողովրդավար, բայց քեզ վատ բառ ասողին անմիջապես բանտ ես նետում։ Դրա ժողովրդավարը ո՞րն ա, այ պեռաշկի գզող։
Դու շարքային բռնապետ ես՝ խոզ խանձողի աշխարհայացքով։ Դու ունես լծակ այլախոհներիդ պատժելու, ու առանց մեկ րոպե մտածելու, լափելու պես անհամբեր, դա կիրառում ես այն։ Առանց մտածելու, առանց քցել-բռնելու։ Դե դու հայտնի քինախնդիր ես։ Դու միշտ ուզում ես, որ քո կապիկությունները, քո հոգեխանգարմունքները բոլորի կողմից ողջունվի այնպես, ինչպես թիմակիցներիդ շրջանակներում է ողջունվում։ Բայց քեզ ասեմ, որ թիմակիցներիցդ շատերն էլ զզվել են քո կլոունությունից, էնա որ տարբերակ չունեն. անգործ կմնան կամ բերդ կքցես, եթե ասածդ սրտիկը չանեն։
Դու ժողովրդավար չես։ Ժողովրդավարները լացում են քեզ տենալուց։ Դու պարզապես ժողովրդավարության տնազ ես անում՝ տասնյակ թիկնապահներով, քրեականի օպերներով ու թայֆիդ անդամներով շրջապատված։ Ու հանկարծ, մեկնումեկը մի վատ բառ ասի, մի անկանոն շարժում անի՝ անմիջապես կալանք-ձերբակալություն-կտտանքը պատրաստ է։
Անեկդոտ կա, է, որ ասում ա՝ հիմա դու որսո՞րդ ես, թե գ***։ Հիմա քոնն ա. կենտրոնացի, հիմա դու ժողովրդավա՞ր ես, թե չբավարարված բռնապետիկ»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ, ծառայամտությունն էլ պետք է սահման ունենա:
Կալանքով պատժում են 18-ամյա Դավիթին: Սա իրավական գործընթաց չէ, սա քինախնդրություն է, սա մանրախնդրություն է:
Ինձ հետաքրքիր է, դատավորն ինչպես է ներդաշնակ և խաղաղ լինելու իր խղճի հետ: Ներքին համոզմունքի մասին մոռացել եք, բա խղճի մասին ո՞նց եք մոռանում:
Դավիթը կարճ ժամանակ անց դրսում է լինելու, վստահ եմ, բայց դուք, ձեր խիղճն ու արժանապատվությունը ճաղերի հետևից դուրս չեն գալու: Էլ չեմ էլ ուզում հիշեցնել, որ ապօրինի որոշումների համար պատասխանատվության օրը գալու է»:

***

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց:
Երբ իշխանությունը սպառում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը, գոյատևելու մեկ միջոց ունի` տարածել վախի մթնոլորտ և օգտագործել իր լեգիտիմ ուժը մարդկանց անօրինական, անհամաչափ և ոչ նպատակային պատժելու համար:
Հարցն այն է, որ Փաշինյանը փրկում է ժողովրդին «մարդակեր» Քոչարյանից արդեն ութ տարի, բայց ուզում է դառնալ և արդեն դարձել է այդ «մարդակերը»:
Քանի ջահել կյանք վարի գնաց ութ տարվա ընթացքում:
Սիրելի ժողովուրդ, գո՞հ եք»:

***

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վախի իշխանությունը ընդդեմ հավատքի.
Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։
Կալանավորվեց մի լուսավոր պատանի, որը եկեղեցում աղոթում էր, և որին փորձել էին խանգարել աղոթել։
Իրականում սա ոչ թե արդարադատության դրսևորում է, այլ իշխանության վախերի արտահայտություն։
Այո՛, միշտ լինելու են հայրենասեր մարդիկ, որոնք այս իշխանությանը հիշեցնելու են հայրենիքի հանդեպ գործված դավաճանությունը։
Իսկ գրանտներով «արժեքներ» պաշտպանողներին՝
վայելեք ձեր լռությունը։
Դա էլ ունի ժամկետ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more