▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, ով կարող էր իրեն հաղթել

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին հավակնորդ Արման Ծառուկյանը խոսել է դիվիզիոնում առկա մրցակցության մասին՝ նշելով, թե ով կարող է իրեն գերազանցել ըմբշամարտում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Այս պահին՝ արդեն ոչ ոք։ Թեթև քաշային կարգում մրցակից չունեմ, անհանգստանալու կարիք չկա։ Կար Իսլամ Մախաչևը, բայց նա տեղափոխվեց այլ քաշային կարգ։ Նա ըմբշամարտում էներգիա չի վատնում, շատ հանգիստ է գործում»,- ասել է Ծառուկյանը Դեմետրիուս Ջոնսոնին տված հարցազրույցում։

Հայ մարտիկը մարտի 1-ին ԱՄՆ-ի Տեմպե քաղաքում կայանալիք RAF 6 մրցաշարի շրջանակում գոտեմարտ կանցկացնի ամերիկացի Ջորջիո Պուլլասի հետ։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակում մրցելով Դեն Հուկերի հետ։ Այդ մենամարտն ավարտվել է Արմանի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքով։ Նա իր ակտիվում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more