▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը զիջել է և ընդունել Րաֆֆիի պայմանը. «Հրապարակ»

«Չնայած երեկ առավոտյան լուր տարածվեց, թե «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը չի կայանա, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ այն դժվարին ու բարդ բանակցություններից հետո կայացել է, այն էլ՝ ոչ կանյաչնիում:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելու առաջարկն ստանալուց հետո երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնա՞լ Ծառուկյանի հետ հանդիպման, թե՞ ոչ: «Ժառանգությունում» տարաձայնություններ են եղել այս առիթով. ոմանք պնդել են, որ չարժե հանդիպել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն օրակարգային չէ: Մյուսները նշել են, որ չարժե գնալ կոնյակի գործարան՝ չէ՞ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնաց, իսկ Րաֆֆին «ընտրված» նախագահ է: Եվ եթե Րաֆֆին գնա Ծառուկյանի «դուռը», այդպիսով  Ծառուկյանին կհանձնի ընդդիմության լիդերությունը: Գրում է «Հրապարակը» թերթը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն անձամբ էլ չի ցանկացել գնալ, բայց միեւնույն ժամանակ գիտակցել է, որ չգնալով լրիվ խաղից դուրս է մնում, մանավանդ կուսակցությունն այսօր նախանձելի վիճակում չէ: Հանդիպման առաջարկն ընդունելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանդիպման տեղի վերաբերյալ առարկություն են ներկայացրել եւ առաջարկել, որ հանդիպումը չեզոք վայրում լինի:

Սկզբում Ծառուկյանի պատասխանը եղել է այն, որ հանդիպումների շարքն ինքն է նախաձեռնել, եթե Րաֆֆին չի ցանկանում, դա իր պրոբլեմն է, ուրեմն թող ինքն առաջարկի եւ ԲՀԿ-ին հրավիրի՝ կլսի նաեւ իրենց պատասխանը, սակայն հետո զիջել է եւ ընդունել Րաֆֆիի պայմանը: Հանդիպումը կայացել է մասնավոր մի տարածքում, «Ժառանգությունից» ներկա են եղել Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:

Ի դեպ, որոշ տեղեկություններով, հանդիպումը կայացել է «Մարիոթում»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more