ԲՀԿ խմբակցության ներսում լուրջ կրքեր են հասունանում: Թեեւ ԲՀԿ-ն որոշել էր դեմ քվեարկել «նոր» կառավարության ծրագրին, սակայն խմբակցության ոչ բոլոր պատգամավորները ենթարկվեցին այդ որոշմանը: Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ) ու Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), օրինակ, չեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, նրանք, իմանալով խմբակցության որոշման մասին, քվեարկությունից առաջ դուրս են եկել դահլիճից, որպեսզի կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկեն: Այս իրողությունն առաջացրել է ԲՀԿ-ականներից շատերի զայրույթը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ պատգամավորների վարքագիծն առաջիկայում կքննարկվի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ: Ի դեպ, նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, իսկ Մարգարյանը՝ ՕԵԿ: Հիմա նրանք ԲՀԿ-ում են: Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Ծառուկյանի խոսքը գետնով տվեցին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


