▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին պատկանող հյուրանոցում աշխատավարձ չեն վճարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցի աշխատողները մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել:

«Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում դժգոհեցին հյուրանոցի մի քանի աշխատակիցներ, որոնց անունները, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում:

Աշխատավարձ չվճարելու մասին մի քանի գրառումների հանդիպեցինք նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերը դժգոհում են, որ «մարդիկ 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել»:

«Միգուցե Ծառուկյանը «Մուլտի ռեսթ»-ի աշխատավարձերը բաժաներ, որ արդեն 4 ամիս է՝ չեն վճարում աշխատողներին»,- գրել է մի օգտատեր, ապա հավելել. «Բա սա երկի՞ր ա: Միգուցե Ծառուկյանը տեղյակ չէ: Մարդիկ չեն կարողանում իրենց երեխեքին պահել»:

Մենք փորձեցինք հյուրանոցի տնօրինությունից պարզել, թե որն է խնդիրը, եւ ինչու աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Հեռախոսին պատասխանած մենեջերը հերքեց, որ աշխատավարձերի հետ կապված խնդիր կա:
«Ոչ մի խնդիր չկա, այս պահին մենք արդեն վճարում ենք ապրիլ ամսվա աշխատավարձերը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա, եւ որպեսզի իր ասածն ավելի արժանահավատ լինի, հեռախոսը փոխանցեց իրավասու մեկ այլ աշխատակցի, որը պետք է հաստատեր իր ասածը:

Նա, սակայն, մեզ բոլորովին այլ բան ասաց: Նրա խոսքով՝ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ կան, բայց իրենք փորձում են դրանք հարթել: Իրենք արդեն մասամբ վճարել են մարտ ամսվա աշխատավարձերը, մասամբ էլ, մի քանի աշխատակցի ապրիլ ամսվա համար են վճարել»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more