▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցավալի է, երբ նման իրավիճակում հայտնվում է անչափահաս երեխայի մայրը»․ Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աջակցությունս և համերաշխությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, անչափահաս երեխայի մայր Արեգնազ Մանուկյանին։
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության։ Հատկապես ցավալի է, երբ նման իրավիճակում հայտնվում է անչափահաս երեխայի մայրը։
Հույս եմ հայտնում, որ իրավական բոլոր գործընթացները կընթանան բացառապես օրենքի, արդարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան՝ բանտային կալանքը քաղաքական հայացքների պատճառով հարիր չէ հայ կնոջը։
Արեգնազ Մանուկյանին մաղթում եմ ուժ, տոկունություն և արդար հանգուցալուծում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more