▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկունքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարների․ պատճառվել է 15 մլն դրամի վնաս

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծաղկունքում գայլերի հարձակումից 300-ից ավելի գառներ հայտնաբերվել են սատկած․  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասել են․ 

«Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։

Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բոլորոս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փակել։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more