CCP-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն Известия-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի Առաջին ալիքից Գարիկ Մարտիրոսյանի հեռանացել է, քանի որ հայտնի շոումենի նոր գործատուն` ТНТ-ն ի սկզբանե նրան պարտավորեցրել էր խզել իր կապերը այլ հեռուստաալիքների հետ:
Ջանիբեկյանը հայտնել է, որ դեռ 2011-ի դեկտեմբերին ինչպես Մարտիրոսյանն, այնպես էլ նրա հետ Ռուսաստանի Առաջին Ալիքը լքած Սերգեյ Սվետլակովը տեղեկացրել էին, որ 2012-ի սեպտեմբերին կարող են լքել Прожекторперисхилтон-ը:
Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ Գարիկն և Սերգեյը ստանում են մինչ այդ Ռուսաստանի հեռուստաշուկայում գոյություն չունեցած հոնորարներ, սակայն, հրաժարվել է նշել գումարների չափը:
Հիշեցնենք, որ 2011-ին, 350 մլն ԱՄՆ դոլարով, Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի վերահսկիչ փաթեթը վաճառել է ТНТ հեռուստացանցին: