▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի են ենթարկել ազատամարտիկներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնւսծ զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի և Պետրոսյանի վրա ու «անզգուշ քաշքշել» նրանց:

 

Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ինչ-որ քաշքշուկ է եղել, սակայն ծեծի տարբերակը հերքել է՝ ասելով «Ինձ չեն կարող ծեծել, ինձ կարող են միայն սպանել»: Եղիազարյանը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի: Իսկ Ռ. Պետրոսանի հետ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կապ ստեղծել: Ի դեպ, վերջին ամիսներին Ռ. Պետրոսանը և Մ.Եղիազարյանը այլ հրամանատարների հետ միասին փորձում են ընդդիմադիր հայացքներով ազատամարտիկներին միավորել մեկ ընդհանուր կառույցի մեջ, ինչը բարկացնում է որոշ շրջանակների»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more