▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք և դանակահարություն «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

Հունվարի 17-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Սարգիս Օ.-ն և հայտնել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ իր ընկերոջը դանակահարել են:

Ժամը 20.15-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «թիկնային շրջանի զույգ ստորին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Տերյան փողոցի 62 շենքից բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Սեդրակ Ա.-ին: Նշանակվել է ԴԲՓ:

Հունվարի 19-ին Սեդրակ Ա.-ն հաղորդում է տվել, որ Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ին, ժամը 17.40-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ 1994 թ. ծնված Հակոբ Ղ.-ն դանակով, իսկ 1994 թ. ծնված Կարլեն Գ.-ն և 1992 թ. ծնված Արսեն Խ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Սեդրակ Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Հունվարի 24-ին, ժամը 15.00-ին, Հակոբ Ղ.-ն, Կարլեն Գ.-ն և Արսեն Խ.-ն ներկայացել են բաժին: Դանակն առգրավված է: Քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more