▲ Դեպի վեր

Thursday, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Չէի կարողանում ուշքի գալ, սիրել եմ ծայրաստիճան… Գագիկ Սուրենյան

«Խոստովանություն» հաղորդաշարին հյուրընկալվել էր Գագիկ Սուրենյանը։Գագիկ Սուրենյանի հոգու եղանակը գարունն է, սիրո եղանակը` ամառը, որտե՞ղ և ինչպես՞ է հանդիպել իր սիրուն.

«Կինս սովորել է ինձ հետ, և առաջին կուրսից հենց հետաքրքրություն եմ ունեցել իր անձի նկատմամբ։ Երկրորդ կուրսից մինչև մագիստրատուրա ընկերություն ենք արել,որից հետո 2010 թվականին ամուսնացել ենք»։

Սոցցանցերում շատ են պտտվում զավեշտալի դեպքեր` կապված Գագիկ Սուրենյանի կանխատեսումների հետ։ Զավեշտալի մի դեպք պատմեց Սուրենյանը. «Երբ ձյուն չէր գալիս, մի աղջիկ, թե տղա, չեմ հիշում, ատում եմ, որ գրում են լատինատառերով գրել էր ՝«erb e dun galu»։ Ես էլ դիտմամբ հայատառերով պատասխանել էի՝ «երբ որ Դմեռը գա»։

Գագիկ Սուրենյանի կյանքում փոթորիկներ շատ են եղել և ունեցել է հոգևոր սով. «Կորցրել եմ իմ շատ սիրելի երգչուհուն, որին սիրել եմ ծայրաստիճան։ Նա երկար տարիներ եղել է իմ բարեկամն ու մտերիմ ընկերը։ Երկար տարիներ չէի կարողանում ուշքի գալ…»։

Օֆելյա Համբարձումյանի երգերը կար ժամանակ, որ Գագիկը լսում էր ամեն օր, հիմա արդեն լսում է շաբաթը մեկ-երկու անգամ։ Նրա խոսքով բնության մեջ լինելիս` երգչուհու ձայնն իրեն պետք է ուղղորդի, որովհետև այդ  ձայնի ներքո բնությունը կրկնակի գեղեցիկ է թվում։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more