▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանին՝ որպես իմ երկրի ղեկավար»․ Կարին Տոնոյան

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես՝ Կարին Տոնոյանս, որպես ՀՀ քաղաքացի, պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության, ղեկավար։
Մարդ, ով պատճառ է դարձել իմ Հայրենիքի ու նրա անքակտելի մաս Արցախի հողերի հանձնմանը:
Մարդ, ով խլել ու կործանել է իմ որդու և տասնյակ հազարավոր երիտասարդների կյանք ու առողջություն, խլել է հարյուր հազարավոր ծնողների, զավակների, հարազատների երջանկություն:
Մարդ, ով իմ ժողովրդին գաղափարապես մասնատել ու իրար դեմ է հանել, դարձել ազգային նվաստացման, ամոթի, միջանձնային ատելության լիցքավորիչ:
Մարդ, ով քաոսի ու վախի, նվաստացման ու անարժանապատվության մշակույթ է սերմանել ու հարկադրել հասարակությանը:
Մարդ, ով իրեն հռչակելով մարդ-պետություն՝ ձախողվել է բոլոր ոլորտներում:
Մարդ, ով իր և իր աշխատակազմի վրա ծախսում է 65.000.000$, երկրի միլիարդավոր պարտքերի և օրեցօր աճող աղքատության պայմաններում......
Կարելի է անվերջ շարունակել.......
Խստիվ արգելում եմ իմ և իմ ընտանիքի անունից շարունակել խախտել ՀՀ Սահմանադրությունը, բարոյական բոլոր նորմերն ու միջամտել Հայ Առաքելական Եկեղեցու գործերին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more