«Ես` Սամվել Թոփալյանս, 2007թ-ից աշխատում եմ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ում:
Ես ԴԵՄ ԵՄ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած և ՀՀ կառավարության կողմից` 11.05.2023թ-ի 701-Ն ապօրինի որոշմանը, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին:
Հարկ եմ համարում նշել, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ԱԶԳԱՅԻՆ փորձարարական ԳՈՅ կենտրոնը լինելով ԱԶԳԱՅԻՆ արժեք, իրավունք ունի լինել որպես առանձին միավոր՝ անկախ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքից:
Իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում և ասում, որ եթե ոմանք, պաշտոնի չարաշահմամբ, տարբեր լծակների կիրառմամբ` դատական համակարգի վրա ճշումներ գործադրելով հասնեն իրենց «բաղձալի երազանքին», ես չեմ համաձայնելու աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ում: (ամենայն հարգանք տածելով այդ թատրոնի նկատմամբ)»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet