▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ կարող տանը նստած` ինձ հանգիստ զգալ, երբ որ մեր ժողովուրդը տառապանքի մեջ է»

Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթ ունեցավ նաև սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն:

«Տանը նստելով` ասելով` դե մենք Երևանում ենք ապրում, ստեղ մեզ համար ամեն ինչ լավ է, ի՞նչ գործ ունենք, ի՞նչ գործ ունենք քաղաքականության մեջ մտնենք... Այսպես չի լինի... Արդյո՞ք սա քաղաքականություն է, իհարկե` ոչ:

Շատ-շատ են ինձ ասում` ինչ գործ ունես քաղաքականության մեջ: Հավատացեք` ոչ իմ խոսույթն է քաղաքական, ոչ իմ ապրածն է քաղաքական, 1988 թվականից սկսած ես պայքարի մեջ եմ` հանուն մեր ազգային իրավունքների և հանուն մեր պետական իրավունքների: Ուրիշ տարբերակ ես չեմ պատկերացնում, չեմ կարող տանը նստած ինձ հանգիստ զգալ, երբ որ մեր ժողովուրդը տառապանքի մեջ է, երբ մեր հայրենիքը բզկտվում է: Սա սովորական երևույթ է, սրա մեջ որևէ արտառոց բան չկա: Իմ պատկերացմամբ` հայրենասիրությունը շատ սովորական երևույթ է, հակառակն է արտառոց, երբ մարդն ինքն իր տեսակին, իր ազգային ու պետական իրավունքներին տեր չի կանգնում` գերադասելով իր անձնական իրավունքները»,- ասաց նա` տեղեկացնելով, որ վաղն առավոտյան մշակութային գործիչների հետ գնալու են Կիրանց:

***

«Սա ոչ միայն հողի ու տարածքի պայքար է, այլև ինքնության։ Ինչպես սասունցիներն են ասում՝ մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել, չեք կարող ծնկի բերել։ Այս մասին նշեց երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն։ Ելույթի ավարտին նա կատարեց «Հիմի՞ էլ լռենք» երգը»։

Դիտեք նաև՝

***

***

«Ոստիկանական որոշ բաժիններում սպառնում են անչափահասների։ Սպառնացել են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նրանք դպրոց անգամ չկարողանան գնալ: Սպառնացել են ծնողներին` զրկել ծնողական իրավունքներից»,- այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ օրն ամփոփում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, տեղեկացրեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա դիմեց ոստիկանությանը՝ հորդորելով` տղե՛րք, խելքներդ հավաքե՛ք գլուխներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more