▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ պատրաստվում Շուշիի հետ համագործակցության պայմանագիր կնքել. Կորնթոսի քաղաքապետը մերժել է Ադրբեջանի առաջարկը

Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական այն հայտարարություններին, թե իբրև Հվ. Կորեայում օրերս Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ:

Հայ դատի հանձախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի նամակը, որի մեջ, մասնավորապես, ասված է.

«Ես, միանշանակ, ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more