▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների Լիգա 1/8. վերլուծություն և կանխատեսում

Զենիթ-Բորուսիա

Զենիթը  և  Բորուսիան  այս  պահին  շատ  արժանի  մրցակիցներ  են  միմյանց  համար:

Ռուսաստանի  առաջնությունում  այս  պահին դեռ  չի  մեկնարկել  2-րդ շրջանը, Զենիթը Ռուսաստանի  պրիմիեր լիգայում վերջին  հանդիպումը  անցկացրել  է  դեկտեմբերի 6-ին, բայց  թիմը  ընկերական  խաղերով  փորձել է պահպանել  խաղային տոնուսը.  որքանով  է  հաջողվել  դա  մենք կիմանանք  Բորուսիաի  հետ  կայանալիք  հանդիպմանը, ի  ուրախություն  Զենիթի  երկրպագուների Բորուսիան այս  մրցաշրջանում  անգամ  մոտ  չէ  իր  լավագույն  վիճակին , ինչը  ևս  մեկ  անգամ  ապացուցվեց  Բունդեսլիգայի  վերջին  տուրում,  որտեղ  Բորուսիան ջաղջախվեց  համեստ  Համբուրգի  կողմից  3-0  հաշվով,  իսկ  Բորուսիաի  ֆուտբոլը  ուղղակի  անհասկանալի  էր,թիմի  մոտ  բացակայում  է  ստաբիլությունը,  ինչը  մի ժամանակ  թիմի  հաղթաթուղթն  էր, մի  փոքր  առավելություն  այնուամենայնիվ ունի  Բորուսիան` հենց մեկը  իր  բարձր  կարգի  հաշվին:

Կանխատեսում` Հանդիպումը  կավարտվի 0-0 հաշվով:

 

Օլիմպիակոս-Մանչեսթեր  Յունայթեդ

Օլիմպիակոս  հավասարը  չունի Հունաստանում`  հաղթում է  բոլորին  և  ամենուր:Թիմը  Հուսաստանի առաջնությունում դեռ  չունի  պարտություն `26  խաղ`  24  հաղթանակ,  2  ոչ-ոքի,  շատ  ամուր  թիմ ,  որը  կարող  է  պայքարել  հաջորդ  փուլի  համար` օգտագործելով  Մանչեսթերի  Յունայթեդի  մեղմ  ասած  տարօրինակ  ֆուտբոլը այս  մրցաշրջանում:Լավ  հանդիպում  է  մեզ  սպասվում,  թիմերի  շանսերը  գնահատում  եմ  հավասար, բայց  նորից  կա  կարգի  խնդիր  որտեղ  միանշանակ  Մանչեսթերը  գերազանցում է  մրցակցին , իսկ  բացի  կարգը  կա  նաև  անհատական  գործոնը, որտեղ  Օլիմպիակսը կրկին  զիջում  է  մրցակցին:

Կանխատեսում`  Հանդիպումը  կավարտվի  1-0 հաշվով` հօգուտ  Օլիպիակոսի:

 

 

Գալաթասարայ-Չելսի

<<Հիանալի  վիճակահանություն.  երկու  դեպքում  էլ  խաղալու  եմ  տանը>>

Դրոգբայի  խոսքերը ՉԼ-ի 1/8-ի  վիճակահանությունից  հետո:

Հանդիպում,  որտեղ  Դրոգբան կփորձի  հիշեցնել  իր  մասին Չելսի  երկրպագուների:Այս  պահին և  ընդհանրապես  Չելսին մեկ  գլուխ  բարձր  է թուրքական  թիմից, Գալաթասարայի  ամբողջ խաղի  ընթացքում  կպաշտպանվի  և  հույսը  կդնի  հակագրոհների  վրա,  դա  իհարկե  այնքան էլ  դժվար  չէր կռահել,   իսկ  Չելսին `  Անգլիայի   պրիմեր   լիգայի   միաձնյա   առաջատարը` միայն  ու  միայն հաղթանակի  համար է  պայքարելու: Չելսին  լինելով պաշտպանողական  թիմ ` միշտ պաշտպանողական   թիմերի  հետ   խնդիրներ  է  ունենում, այդ  խնդիրները  երևացին  նաև  Չելսի-Եվերտոն  հանդիպմանը, որտեղ  միայն  մրցավարի  ավելացրած  ժամանակում թիմը  կարողացավ կոտրել Եվերտոնի խիտ  պաշտպանությունը:

Կանխատեսում`  Հանդիպումը  կավարտվի  0-2  հաշվով:

 

Շալկե 04-Ռեալ  Մադրիդ

Ռեալ  Մադրիդը  պետք  է,  որ   խնդիրներ  չունենա գերմանական  ակումբի  հետ  խաղում:Թիմը  առանց  Ռոնալդուի բավականին  լավ խաղ  էր  ցուցադրում Լա  Լիգայում, իսկ  նրա  հետ  թիմը  ավելի  ուժեղ  է: Շալկեին  մնում  է միայն  պաշտպանվել  ու  պաշտպանվել : Շալկեն բավականին  ամուր  թիմ է,  բայց լուրջ  մրցակից  նրանց բաժին  հասավ: Ամեն դեպքում  ֆուտբոլում  ամեն  ինչ  հնարավոր  է,եկեք չմոռանանք  թե  ինչպես  Գերմանական  թիմերը  վերջին 2  տարիների  ընթացքում  դուրս  են բերում  Ռեալին  Չեմպիոնների  լիգայից,ինչը  խոսում  է  այն  մասին, որ  գերմանակն   թիմերը  այքանել  ցանկալի  մրցակիցներ  չեն Արքայական  ակումբի  համար:

Կանխատեսում` ` Հանդիպումը  կավարտվի  1-3 հաշվով:


Վերլուծությունը  կատարեց`  

Տիգրան Կարապետյանը 


Հեղինակի էջը facebook-ում  

Հեղինակի էջը  twitter-ում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more