ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլական+«աֆիգեննի», «մի այլ ձևի արմատական», «նիկոլակործանիչ» ընդդիմադիր մի թև 24-ժամյա ռեժիմով բողոքներ են գրում Ցուկերբերգի գրասենյակ՝ ֆեյսբուքյան էջս փակելու ֆիքս-իդեայով տոգորված։
Տևական ժամանակ է ես ամեն լուսաբացին «ուղերձ» եմ ստանում ֆեյսբուքից, որ իմ այս կամ այն հրապարակումը խախտում է ֆեյսբուքյան «սոցիումի» կանոնները։
Օրինակ՝ երեկ զգուշացում եմ ստացել, որ դեկտեմբեր ամսին էջումս տեղադրված օսկարակիր 5 րոպեանոց ֆիլմը խախտում է ֆեյսբուքի կանոնները, որովհետև նշածս դվոյկայից բողոքել են, որ օսկարակիր ֆիլմում բռնության պահ կա։ Հիշեցնեմ՝ ֆիլմը մի քանի Օսկար է ստացել։
Այսօր լուսադեմին «գույժ» ստացա իմ մի հրապարակման վերաբերյալ, որտեղ մանրամասն ներկայացրել եմ ԼՂ կարգավորման մադրիդյան սկզբունքները։ Թե դա՞ որ հոդվածով էր խախտում ֆեյսբուքյան համակեցության կանոնները՝ ինձ չի տեղեկացվել։
Մեկ այլ օր «գույժ» եկավ իմ մի ստատուսի մասով, որտեղ խոսել եմ ուկրաինացի երեխաներին օգնելու մասին, ասել եմ՝ լավ եք անում ու հարցրել եմ՝ թե ինչո՞ւ մեր շատ հոգատար միջազգային հանրությունը նույնը չի անում արցախցի երեխաների համար։
Հա, ամենաօրիգինալներից մեկը ընդդիմադիր գործիչներից մեկին լայթսի մեջ քննադատելն էր, որի վրա «ռիփորթների» մի անասելի դոզա է գնացել Ցուկերբերգին։
Ասածս ինչ է՝ 24 ժամ բողոք գրելով, էջիս հասանելիությունն ու տարածումը սահմանափակելով որևէ մեկդ ինձ չեք լռեցնելու։
Չեք հավատում՝ Նիկոլին հարցրեք. ինքը ինձ լավ գիտի։
Ուստի՝ շուտով պատրաստ կլինեն իմ telegram-յան և youTube-յան ալիքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ և սպասեք շատ հետաքրքիր քաղաքական պրոյեկտների։
Հա, բողոքի մի թեմա էլ տամ՝ «ռիպորթ» արեք ու գրեք, որ էս նկարի հետևի սև ֆոնը դեպրեսիվ-նևրոտիկ ազդեցություն է ունենում որոշ առանձնյանկերի վրա՝ դրանով իսկ խախտելով ֆեյսբուքյան ստանդարտները»:
|