Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի 6-րդ փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպի իրենց։ Սակայն ոչ ոք չի իջնում, փոխարենը քաղաքապետարանի շենքի պատուհաններից հետևում են ցուցարարներին։ «Չեք իջնո՞ւմ, մենք էլ ճանապարհը կփակենք»,- ասացին նրանք՝ փակելով դիմացի փողոցը։ «Կձերբակալենք, եթե ճանապարհը չբացեք»,- զգուշացրեց ոստիկանը։ «ՔՊ իջի, ՔՊ իջի»,- սկսեցին վանկարկել բնակիչները։ *** |
«Լսեցին, որ ուզում ենք խաչմերուկը փակել, դրա համար միանգամից էս զորախումբը բերեցին»,- ասում է քաղաքապետարանի դիմացի փողոցը փակած ակցիայի մասնակիցը՝ շարունակելով․ «Դե փորձվի՝ մի ոստիկան մոտիկանա ինձ»։ |
***
«Այցելել և տեղում տեսել ենք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում երկու շենքերի բնակիչները։ Տարհանումը հրատապ խնդիր է։ Մարդկանց կյանքը վտանգված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով Վարդաշենի 4-րդ կարգի վթարային երկու շենքերին, որոնց բնակիչները քաղաքապետարանի դիմաց ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց ապահովել տներով։ «Թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքային իշխանությունները պարտավոր են անհապաղ լուծել այս մարդկանց խնդիրը։ Այլապես անդառնալի հետևանքների առաջ կարող ենք կանգնել։ Առաջարկում եմ իրենց թանկարժեք ամենագնացներով այցելել Վարդաշեն 6-րդ փողովում գտնվող հանրակացարանային 68ա և 66/1 շենքեր, որից հետո որոշում կայացնեն՝ արդյո՞ք իրենք կարող են ապրել նման պայմաններում»,- ասաց Աղեկյանը։ Դիտեք նաև՝ |