Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Տիգրան Բալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ընկերներիս մեջ հավանաբար կլինեն մարդիկ, ովքեր կինոյի տղա Գոռ Վարդանյանին անձամբ են ճանաչում։ Խնդրում են նրան փոխանցեք, որ Հայաստանի պես նորագույն պատմություն ունեցող երկրում հերոսների պակաս չկա, և առհասարակ կարիք չկա փողոցի կեղտը բերել էկրաններին բարձրացնել, որ դրա ֆոնին հերոս տղա երևալ, կրկնում եմ, Հայաստանը հերոսների պակաս չունի։ Էտ մեշոկով փողը, որ մսխում եք ձեզ հերոսացնելու վրա ծախսեք իրական հերոսների մասին պատմելու վրա։ Թե՞ պարտված պատերազմում հերոսներ չեն եղել։ Եղել են ու կան, ու նրանք միշտ են լինելու, իսկ ձեր նման էկրանի հերոսները շատ արագ մոռացվելու են, որքան էլ ձեզ «հերասացնելու» վրա փող ծախսեք։
Ամոթ է, մի ֆիլմ նկարեք մեր իրական հերոսների մասին։ Չնայած չէ պետք չի, էս անորակ ձեռագիրը, որ դուք եք ցուցաբերում ֆիլմարտադրության մեջ, ավելի լավ ա մեր տղերքին չկպնի։ Դուք շարունակեք ձեր աղբը նկարել, բայց մի խնդրանք, դա մենակ ձեր երեխաներին ցույց տվեք, ազգին տեռորի մի ենթարկեք, ձեր փողի ու փառքի համար»։