▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր պիղծ բերաններում ծամծմվող Գեղարդի Սուրբ զորությունը սասանի ձեզ, որ բնաջնջվեք երկրի երեսից․ Վահե Բեգոյան

Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Սուրբ Գեղարդի մասին:

Շատ կուզեի երկար բարակ գրել թե ինչ աստիճանի ՍՏՈՐ պիտի լինես`տարածելու համար Սուրբ Գեղարդն իբրև թե վաճառելու էժան խոսակցությունները, և թե ինչ աստիճանի տգետ ու տրամաբանելու ունակությունից իսպառ զուրկ պիտի լինես` դրան հավատալու համար, բայց հետո հիշեցի մի հին անկեդոտ, որ գյուղ լուր է հասնում, թե այսինչ տան հարսը հիվանդանոցում մահացել է, լաց ու շիվանով վեր են կենում գնում հիվանդանոց, դեմները դուրս է գալիս էդ հարսը` ողջ ու առողջ, հարցնում է` էս ի՞նչ է եղել, ինչի՞ եք լացում, ասում են` բալես, լուր էր հասել, թե դու մեռել ես, հիմա էս բժիշկներից ու՞մից կարանք մի հատ հաստատ ճշտենք մեռել ես թե չէ...

Կոտորվեցին գեղարդը ամեն պատեհ ու անպատեհ առիթով ցուցադրելով, գործածելով սրբազան արարողությունների ժամանակ, մեկ է` «բա ումի՞ց մի հատ ճշտենք...»

Տգետ, էժան աղմուկներ ու ի սկզբանէ անհավանական դավադրությունների հավատացողներին ինչ որ բան ապացուցելը կամ բացատրելը անհնար գործ է, նրանք ուզում են դրանց հավատալ, դա սնում է իրենց դատարկ գլուխներն ու հիվանդ հոգիները...

ԲԱՅՑ

էն, որ քննչական է կանչվել Հայր Ասողիկը «Գեղարդի վաճառքի» գործով` մի այլ կարգի ........... է:

Իսկ ո՞վ է ասել, որտե՞ղ է գրված, որ Գեղարդը հանրային սեփականություն է, կամ ՀՀ-ին պատկանող գույք, և որ ՀՀ իրավապահ մարմիններն էլ իրավասու են նման հարցերով զբաղվելու:

Ես` ինձ պատկանող առարկան, տո կուզեմ կծախեմ, կուզեմ կնվիրեմ, կուզեմ` ինչպես մարգարեն Ուխտի Տապանակը, էնպես կպահեմ` հավիտյան չեք գտնի, որովհետև արժան չեք էդ սրբությանը:

Դուք ո՞վ եք, որ ներկայանաք իբրև թե Հայ Առաքելական եկեղեցու գույքով ավելի հետաքրքրված ու ավելի նախանձախնդիր, քան հայ հոգևորականությունը հերիք չի, մի հատ էլ հլը քննություն անցկացնեք, թե Հայ Եկեղեղին իր գույքն ինչպես է տնօրինում: Տո ոնց ուզում` էնպես էլ տնօրինում է:

Բա քննեք «ոնց ուզում նենց էլ բանակցում ենք»-ով ինչպես ու ով թուրքին վաճառեց իրեն չպատկանող հարյուր հազարավորների անձնական գույքն ու սրբություններն Արցախում, սրբերի մասունքներով տաճարները, դա էլ հո անքննարկելի փաստ է:

Էդ շահարկվող ու ձեր պիղծ բերաններում ծամծմվող Գեղարդի Սուրբ զորությունը սասանի ձեզ ու ձեր տեսակը, որ բնաջնջվեք երկրի երեսից ու էս ազգը մաքրվի ձեր տեսակից:

***

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին:
Հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Ըստ մամուլի «2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին»:
Այս տեղեկություններին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրապարակային հայտարարություն էր տարածել. «Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:
Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների…

Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը»:
Ստացվում է, որ «Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին» տեղեկությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա, որի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more