▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեխիա-Հայաստան. գնահատականներ

Footballcity.am կայքը Չեխիա-Հայաստան հնդիպումից հետո տասը բալանոց համակարգով գնահատականներ է տվել մեր ընտրանու ֆուտբոլիստներին:

Ռոման Բերեզովսկի-6.0
Բերեզովսկին ընդհանուր առմամբ խաղադաշտում «անգործ» էր, սակայն մեր ավագը հիանալի էր կառուցում պաշտպանական խաղը:

Վարազդատ Հարոյան-5.5
Հարոյանի գործողություններում զգուշություն էր նկատվում: Մեր պաշտպանը փորձում էր խաղալ առավել անվտանգ, որը ընդհանուր առմամբ ստացվում էր: Սակայն Ռոսիցկիի հարվածից հետո հենց Հարոյանից անդրադարձած գնդակը հայտնվեց դարպասում:

Ռոբերտ Արզումանյան-7.0
Արզումանյանը, կարելի է ասել, հանդիպման լավագույն պաշտպանն էր. վստահ խաղ մրցակցին դիմակայելիս և որ ամենակարևորն էր չեխերի պես բարձրահասակ հարձակվողների դեմ խաղում, երկրորդ հարկում վստահ խաղ:

Կամո Հովհաննիսյան-6.0
Հովհաննիսյանը կրկին լայնակի էր գործում՝ ի շնորհիվ բավականին լավ արագության: Հատկանշական է, որ այս խաղում վերջինիս խաղը ստացվում էր նաև կիսապաշտպանների հետ:

Հրայր Մկոյան-5.0
Մկոյանը չեխերի դեմ խաղում էր իր համար քիչ թե շատ անսովոր՝ աջ պաշտպանի դիրքում: Գուցե հենց այս հանգամանքը թույլ չէր տալիս պաշտպանին խաղալ բոլոր հնարավորությունների չափով:

Լևոն Հայրապետյան-6.5
Հայրապետյանը, փոխարինելով Օզբիլիսին, տեղ զբաղեցրեց ձախ պաշտպանի դիրքում: Խաղի ընթացքում մեր հավաքականի գործողությունները ստացվում էին հենց ձախ եզրում, որին իր մասնակցությունն էր ունենում նաև Լևոն Հայրապետյանը:

Կառլեն Մկրտչյան-8.5
Կառլեն Մրտչյանը պարզապես փայլում էր խաղադաշտում. 31-րդ րոպեին մոտ 30 մետրից հուժկու կրակոց, որը բացում է հանդիպման հաշիվը: Սակայն միայն այդ գոլը չէ, որով առանձնանում էր Կառլենը. վերջինիս մոտ հիանալի էր ստացվում կիսապաշտպանական խաղը: Թոմաշ Ռոսիցկիի՝ կենտրոնով ճեղքումների առճակատվում և զրոյանում էին հենց Մկրտչյանի «քանդող» գործողություններին:

Արթուր Եդիգարյան-6.0
Եդիգարյանը խաղադաշտում այդքան էլ աչքի չէր ընկնում, քանի որ զբաղված էր խաղը քանդելու գործողություններով, որոնք ընդհանուր առմամբ ստացվում էին:

Հենրիխ Մխիթարյան-7.5
Մխիթարյանը իր վրա էր վերձրել առաջատարի պարտականությունները. կենտրոնով անցումներ ու սուր փոխանցումներ: Անշուշտ, խաղադաշտում զգացվում էր վերջինիս բարձր կարգը:

Գևորգ Ղազարյան-6.0
Ղազարյանի խաղը մեծ մասամբ չէր ստացվում. հարվածների ժամանակ շտապում էր, իսկ անցումներն օգուտ չէին տալիս, սակայն հենց նրա գոլը վերջին վայրկյաններին, հաղթանակ պարգևեց մեր ընտրանուն:

Յուրա Մովսիսյան-5.5
Հայաստանի հավաքականի երկրպագուն չտեսավ այն Մովսիսյանին, ում ցանկանում էր տեսնել. մի քանի լավ հնարավորություններ, սակայն Յուրա Մովսիսյան անուն-ազգանունն այդպես էլ չվառվեց լուսատախտակին:

Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիցելին քիչ խաղաժամանակ ունեցան, իսկ այդ ընթացքում էլ աչքի չընկան որոշիչ գործողություններով:

Ընտրվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստը՝ Կառլեն Մկրտչյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more