«Դուք ե՞րբ եք հասկանալու, որ մեծ երկրները սիրուն աչքերի, լավ կենացների համար չեն, իրենք իրենց շահերն ունեն. երբ Իրանը հայտարարում է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն իր համար անընդունելի են, դա հայտարարում է առաջին հերթին իր համար: Նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում, ու զենք վաճառելն էլ, կամ գնելը, տեղափոխելը, էլի արվում է իր համար»,- դիմելով ընդդիմադիրներին՝ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ նույնը Ռուսաստանի դեպքում է. «Ձեզ թվում է՝ Ռուսաստանն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ դե մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունեն, եկեք հայերին բան անե՞նք… ո՛չ, բոլոր երկրները, նաև մենք՝ ունենք մեր շահերը»,- ասաց Սիմոնյանը: |
«Ձեզ թվում է՝ ՌԴ-ն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունե՞ն». Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet