▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չգիտեմ՝ բիպոլյար շեղում ունի, թե ինչ». Ալեն Սիմոնյանը՝ Հովհաննես Ազոյանի մասին

Տեղեկացրել ենք, որ Tete A Tete-ի հյուրն էր Ալեն Սիմոնյանը։ Դեռ մինչ հաղորդման հեռարձակումը միայն այն լուրը, որ թողարկումը լինելու է նրա մասնակցությամբ, արդեն մեծ քննարկումների առիթ էր դարձել սոցիալական ցանցերում։ Այսօր, երբ հաղորդումն արդեն եթեր է  հեռարձակվել, ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև նրա խոսքը դերասան Հովհաննես Ազոյանի մասին։

Հաղորդման ընթացքում հաղորդավարը հիշեցրել է, որ երբ Ազոյանը եղել է իր հյուրերից, ասել էր. «Երբ իմ ընկերները դառնում են իշխանություն, ավտոմատ դառնում են նաև ոչ իմ ընկերները»։
Այնուհետև հաղորդավարը հարց է ուղղել Սիմոնյանին․ ինչպիսի՞ն են այսօր իր հարաբերությունները Հովհաննես Ազոյանի հետ և փորձե՞լ է արդյոք հասկանալ, թե ինչ է կատարվում դերասանի կյանքում։
Սիմոնյանը պատասխանել է. «Հովհաննեսը իմ ընկերն է, ես ունեմ իր հետ լավ հարաբերություններ, հիմա չգիտեմ իր մոտ բիպոլյարնի շեղում է, թե ինչ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more