Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը»: