▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծաղելի, երբ նկարվում ես ինչ-որ տղայի հետ, ու սարքում են, որ հեսա ամուսնանում ես

Սոնա Շահգելդյանը փոտրվարի 14-ին նշել է իր ծննդյան օրը: Ինչպես ԱրմՍթար.am–ին պատմել է Սոնան, իր տարեդարձն այնպես չի անցել, ինչպես նախապես պլանավորել էր:

-Ես նախատեսել էի ընտանիքիս անդամների հետ այն անցկացնել, սակայն օրս անցավ աշխատանքային մթնոլորտում՝ ընկերներիս և գործընկերներիս հետ: Դեռ կեսգիշերից ստացել եմ շնորհավորանքներ մինչև երեկ ուշ երեկո: Ամեն տարի յուրովի եմ նշում: Դե ոչինչ, այս տարի էլ այսպես ստացվեց:

Էլ ինչ ծննդյան տոն առանց նվերների, հետաքրքիր ի՞նչ նվերներ եք ստացել:

-Ես չեմ սիրում նվերների մասին մանրամասնել : Դրանք եղել են թե՛ գումարի տեսքով, թե՛ ուղղակի նվերների: Մի խոսքով անակնկալներ եղել են:

Սոնա, երեկ նաև նշվում էր Սուրբ Վալենտինի տոնը, և դուք առավոտյան գրառում էիք արել Ձեր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ օրեր առաջ մի երիտասարդի հետ տեղադրած նկարից ստահոդ լուրեր են տարածվել տարբեր լրատվամիջոցներում: Կխոսե՞ք այդ գրառման և լուսանկարի մասին:

-Գիտե՞ք ինչն է ծիծաղելի, որ նկարվում ես մի ինչ-որ տղայի հետ, ու սարքում են, որ հեսա նշանվում, ամուսնանում ես: Որոշ կայքեր նման ինֆորմացիա են դրել, որ իրենց դիտումները շատ լինի: Կարելի է մի հատ հարցնել, ճշտել: Ճիշտ է, մարդիկ մեկնաբանություններում առանց մտածելու շնորհավորել են, բայց դա չի նշանակում, որ եթե նկարը տեղադրված է, ապա ես նշանվել եմ կամ ամուսնանում եմ: Մի քիչ թող ապրեն իրենց կյանքով: Չհետաքրքրվեն իմ կյանքով, դա իմ անձնականն է: Երբ շատ-շատ բաներ լինի, բոլորին էլ պարզ կլինի, չեմ պատրաստվում թաքցնել:

-Այսինքն այդպես էլ չե՞ք ասելու՝ այդ երիտասարդը Ձեր զուգընկերն է, թե ոչ:

-Չէ, ես ուզում եմ՝ գաղտնիք մնա, ինքս իմ մեջ: Երբ ամեն ինչ պարզ կլինի, բոլորն էլ կիմանան:

-Ամեն դեպքում, կարծում եմ, լուսանկարը տեղադրելիս սպասել եք նման արձագանքների, քանի որ որևէ մեկնաբանություն չէիք տվել դրան:

-Սպասում էի, որ նման արձագանք կլին. Շատ էի սպասում: Եվս մեկ անգամ թող խոսեն: Ես շատերի հետ նկարներ ունեմ ու պարբերաբար տեղադրում եմ իմ էջում, բայց դա չի նշանակում, թե նա իմ ընկերն է: Ինչ վերաբերվում է այդքան մեծ աղմուկ բարձացրած լուսանկարին, ապա ով ինչպես ուզում է, թող մտածի: Ես շարունակում եմ պահել այդ երիտասարդի ով լինելը իմ կյանքում:

Միայն կասեմ, որ ես սիրում եմ: Այդքան բան: Բայց ինչ վերաբերվում է դրա հետագային՝ ինչ կլինի, ես ոչինչ չեմ կարող ասել: Պաշտոնապես մինչև չլինի որևէ բան ես չեմ խոսի: Ինչքան ուզում են գրեն, խոսեն, թող ուրախանան: Ամեն դեպքում վատ բան չեմ արել:

-Սոնա, բայց որոշ կայքեր գրել էին, որ Ձեզ հետ զրույցում են պարզել, թե այդ երիտասարդը Ձեր ընկերն է:

-Չէ, ինձ զանգ չի եղել:

-Այսինքն նման զրույց չի՞ եղել:

-Հա եղել է երևի զրույց կայքերից մեկին: Բայց ես մինչև վերջ էլ ոչինչ չեմ ասելու: Չեմ ասել, որ ընտրյալս է: Ապագայում կերևա, ոչինչ չեմ կարող հիմա ասել: Պիտի հետագան ճիշտ լինի, որ կարողանաս հստակ բան ասել: Ես թաքցնելու ոչինչ չունեմ, եթե ընկեր ունենամ, կասեմ:
Ամեն դեպքում կարևորը, որ ես սիրված եմ շատ ու սիրում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more