▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցուցադրական մի քանի տասնյակ մարտական հենակետեր էին կառուցել, որոնց կեսը սեպտեմբերի 13-ին անցել է թշնամուն»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսել է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին․ «Այս իշխանությունը ֆիզիկապես, հոգեբանորեն, բարոյապես ի վիճակի չէ՛ թշնամու հետ արժանապատիվ խոսելու։ Այս կերպ ամեն օր շատ ավելի բարդացնում ենք մեր երկրի վիճակը։

Իշխանական քարոզչությունը զորավոր է, միակ բանը, որ հաջողում են դա քարոզչությունն է՝ սկսած կեղծ լուրերից, վերջացրած Հանրային հեռուստատեսությամբ։ Ասֆալտի մասին սկսում են խոսել առավոտյան և մինչև իրիկուն ասֆալտի մասին է»։

Մանուկյանը նաև անդրադարձել է առաջնագծի կահավորման խնդիրներին․ «Երկու տարի է խոսում ենք՝ առաջնագիծ չեք կահավորում. ցուցադրական մի քանի տասնյակ նոր մարտական հենակետեր են կառուցել, դրանց կեսը սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անցել է թշնամուն, այսինքն՝ նույնիսկ նոր կառուցվող մարտական հենակետն ի վիճակի չեն պաշտպանել»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more