▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժանաբար ծեծել են «Հայ-բիզնեսբանկի» վարչության նախագահին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, հունիսի 10-ի երեկոյան իր աշ-խատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել «Հայ-բիզնեսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումւսնյանը: Նա արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում:

Բանկում շրշանառվող լուրերի համաձայն, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուո հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել:

Բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն, դեպքից մի կես ժամ առաջ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ: Թե ով է եղել այդ անձնավորությունը, թերթին չի հաջողվել պարզել: Սերգեյ Արզումանյանի հետ կապվելու բոլոր փորձերը անցել են ապարդյուն: Հայտնի է միայն, որ նա չի դիմել ոչ ոստիկանություն, և ոչ էլ առողջապահական որևէ հիմնարկ:

Սերգեյ Արզումանյանը բանկային համակարգում է երկար տարիներ և համարվում է իր գործի պրոֆեսիոնալներից: «Հայբիզնեսբանկի» բաժնետերը Վիտալի Գրիգորյանն է որը հիմնականում բնակվում է արտերկրում:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more