▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Մարգարյան փողոցում

 

Հուլիսի 6-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արկադի Գ.-ն: 
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արկադի Գ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արկադի Գ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1978 թ. ծնված Էդուարդ Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 7-ին, ժամը 10.30-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հուլիսի 6-ին, ժամը 21.30-ին, Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի մոտ, վիճաբանություն ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է Արկադի Գ.-ի որովայնին:
Էդուարդ Մ.-ն ձերբակալված է: 
Քննությունը շարունակվում է:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more