▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակը հասնում ա ոսկորին. Սարգիս Ավետիսյանը` տատիկ-պապիկի գերեզմանները Հադրութում թողնելու և ծանր օրերի մասին

Դիտեք նաև՝

Մհեր Բաղդասարյանի Tet a Tet հաղորդման ժամանակ  Սարգիս Ավետիսյանը ՝ հարցին, որ ինքը ծնունդով Արցախից է, և այս շրջանը, երբ պատերազմից հետո Արցախը շրջափակման մեջ է,պետք է, որ նրա համար բարդ լինի, երգիչը  խոստովանել է, որ առավել բարդ է, երբ տեսնում է ծնողների տանջվելը.

«Մենք էս ամենի միջով անցանք, երբ որ Հադրութը հանձնվեց թշնամուն: Ավելի ծանր է լինում, երբ տեսնում ես`ծնողդ ինչպես է տանջվում,ու էդ ամենի միջով արդեն երկրորդ անգամ ենք անցնում, երբ, որ Հադրութը հանձնեցին, տատիկի, պապիկի գերեզմանները թողնում ենք այնտեղ,ու արդեն երկրորդ անգամ, որ նույնիսկ Ստեփանակերտ գնալնա դառնում անհնարին: Էդ արդեն, էն որ դանակը հասնումա ոսկորին»:

Զրույցի ընթացքում Սարգիսը խոստովանել է, որ ԱՄՆ ինքը եկել, ընկերներին է տեսել, համերգով ներկայացել, սակայն միևնույն է`ուզում է վերադառնալ Հայաստան.

«Ուզում եմ վերադառնալ, մի փոքր, մի բուռ Հայաստանում ուզում ես ապրես,  ինչ կարող ես անել, ուզում  ես գոնե այնտեղ անես»:

Մհերը հիշել է,  որ տարիներ առաջ ATV հեռուստաընկերությամբ իրենք Սարգիսին վատագույն արտիստների շարքում էին ընդգրկել: Սարգիսը ծիծաղել է և նշել հետևյալը.

«Ընդհանրապես վիրավորական չէր, ընդամենը մենք մեր «ջեբի» չափով էինք տեսահոլովակ նկարահանում:Էդ ամենը ստիմուլ էր տալիս: Ով կասի,որ էն տարիների էդ տեսահոլովակ նկարողը հիմա ամենաթանկ տեսահոլովակ նկարողներից մեկն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more