▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասեր է քաղել նախորդի սխալներից. «Հրապարակ»

«Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ «Սամսունգի Արմենը», դասեր է քաղել իր նախորդի՝ Աբրամ Բախչագուլյանի սխալներից և մտերմացել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի հետ, ով նախկինում աշխատում էր ՍԱՊԾ-ում՝ որպես մամուլի խոսնակ, սակայն պետի հետ կոնֆլիկտի պատճառով աշխատանքից ազատվեց, հետո ՀԿ բացեց ու պաշտպանում էր սպառողների իրավունքները՝ «օր ու արև» չտալով Բախչագուլյանին:

 

Եվ ահա. Արմեն Հայրապետյանն իրեն ապահովագրել է Բաբկեն Պիպոյանի «թունավոր նետերից»: Կարծես դա նրան հաջողվել է, համենայնդեպս, ՀԿ ղեկավարն այլևս խստորեն չի քննադատում ՍԱՊԾ պետին և ծառայությունը: ՍԱՊԾ մեր աղբյուրը պատմեց, որ Պիպոյանը երբեմն այցելում է Հայրապետյանին և խորհուրդներ տալիս նրան: Ի դեպ, Հայրապետյանը նշանակվելուն պես մի շարք աշխատակիցների հասկացրել է, որ չի ցանկանում աշխատել նրանց հետ: Աշխատանքից ազատվել են սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետը, ծառայության պետի խորհրդականը, մամուլի խոսնակը: Իսկ նախկին աշխատավայրից՝ սփյուռքի նախարարությունից, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդուն՝ Արթուր Դումանյանին, նշանակել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more