▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական համակարգի սկանդալային բացահայտումների շղթան հասնում է մինչեւ ՎԴ նախագահը. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին, որը նախօրեին հարցաքննվել էր կաշառակերության փաստով հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Մարտիրոսյանին խոստացվել է դիմում գրելու դեպքում քրեական հետապնդման չենթարկել: Ի դեպ, Մարտիրոսյանի գործը որեւէ կապ չունի դատական կարգադրիչների հայտնի գործի հետ, այն նոր հարուցված քրգործ է: Մեր տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում Մ. Մարտիրոսյանի դեմ ցուցմունք է տվել դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանը: Նա դատական դեպարտամենտից հեռացվել է կաշառք վերցնելու համար, սակայն այն ժամանակ կատարվածը կոծկվել է եւ մնացել անարձագանք: Վերջին շրջանում դատական համակարգում ծավալված սկանդալային բացահայտումների այս շղթան հասում է մինչեւ ՎԴ նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության հարցը կարծես թե արդեն լուծված է:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more