▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական հայց Ռոբերտ Քոչարյանի խնամու ընկերության դեմ. «Ժողովուրդ»

«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված հիմնադրամը դեռեւս 2014թ. հուլիսի 21-ին հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Միստր Շեդո»  ձեռնարկության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է ընկերությունից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար: «Միստր Շեդո» ԱՁ-ն հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Սակայն դատարանում որպես պատասխանող հանդես են գալիս Վիգեն Չատինյանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի փեսան, եւ նրա մայրը` Մարինա Չատինյանը: Ի դեպ,  Մարինա Չատինյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Բարս» ընկերության հիմնադիր-տնօրենն է: Նրա մյուս որդին էլ 2013-ին ամուսնացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր հետ:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more