▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկից թմրամիջոցներ է իրացրել այլ դատապարտյալների

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում օժանդակողների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել ինչպես «Հրազդան», այնպես էլ՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի քանի դատապարտյալի։

Քննությամբ պարզվել են իրացման մեխանիզմը, իրացմանը և ձեռքբերմանն օժանդակողների ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (2 դրվագ): Նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Եվս 5 մեղադրյալի մասով քրեական գործը դատարան է ուղարկվել ավելի վաղ։ Իսկ թմրամիջոցների իրացմանը դատապարտյալին օժանդակողի մասով դրվագն անջատվել է առանձին վարույթ, և նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more