▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտյալի խոսքով՝ ինքը կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց. Պարզաբանում ՔԿՎ-ից

Պարզաբանում Քրեակատարողական վարչությունից

30.06.2014թ. լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում 10 անգամ ազատազրկման դատապարտված Համլետ Ղազարյանը 06.05.2014թ. հայտարարել էր, որ մարմնի մեջ ասեղ է մտցրել և հրաժարվել է բժշկական օգնությունից: 07.05.2014թ. դատապարտյալը տեղափոխվել էր Արթիկի բժշկական կենտրոն, որտեղ կատարված ռենտգենոգրաֆիկ հետազոտությամբ Հ. Ղազարյանի մարմնում, մաշկի տակ հայտնաբերվել էր օտար մարմին՝ ասեղ: Դատապարտյալ Հ. Ղազարյանը համաձայնվել է վիրաբուժական միջամտությանը և այդ նպատակով 12.05.2014թ. Արթիկի բժշկական կենտրոնում տեղային անզգայացմամբ կատարվել է օտար մարմնի՝ ասեղի հեռացում, նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ և առ այսօր գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ և վիճակը գնահատվում է հարաբերական բավարար: Վերջին մի քանի օրերի ընթացքում դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել, սակայն հրաժարվում է հետագա բուժումից՝ ռենտգեն հետազոտությունից և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց, վերջինս ցանկանում է բուժվել քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, այն դեպքում՝ երբ դատապարտյալի բուժումը հնարավոր է իրականացնել ՔԿՀ-ի բուժմասում կամ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Դատապարտյալի խոսքերով՝ արդեն 20 օրից ավելի է ոչինչ չի ուտում, նյարդային վիճակում է, ավելին՝ դժգոհում է, որ իրեն փորձում են հոգեկան հիվանդ ներկայացնել և ֆիզիկական հաշմանդամության համար կարգ տրամադրելու փոխարեն «գժի թուղթ» են տվել:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ դատապարտյալը հացադուլ չի հայտարարել, իսկ ինչ վերաբերում է հաշմանադամության կարգին, ապա հայտնենք, որ դատապարտյալ Հ. Ղազարյանն ունի վերահաստատված հաշմանադամության երրորդ կարգ, այն է՝ անձի էմոցիոնալ կամային խանգարում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more