Խաղաղ, շատերի համոզմամբ բնական, շատերի համոզմամբ` անհետաքրքիր նախընտրական փուլը թեժացավ, երբ հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածուներից մեկի դեմ մահափորձ է իրականացվել: Մինչընտրական փուլը, քաղաքական ինտրիգները` մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի գնահատմամբ:
Դավիթ Հակոբյանը համոզված է, որ միայն անառակներն են մտածում, թե Հայրիկյանը իր մահափորձի հեղինակն է, դա ձեռնտու էր նրան, ով ուզում էր հասնել նոր ընտրությունների նշանակմանը: Մարքսիստը իր կարծիքն է հայտնում նախագահի բոլոր թեկնածուների վերաբերյալ ու նշում, որ ինչքան էլ դատարկահաչեն, Սերժ Սարգսյանն ընդիմադիր այդ շարքում չկա: Իսկ ինքը նախընտրական այդ մրցապայքարի մեջ չմտավ միայն մեկ պատճառով. որ դեռևս չի եկել իր աստղային ժամը` իր կատվի թռիչքը քաղաքականության մեջ:
Հեղինակ և վարող` ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Asekose.am/TV