▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ

Հունիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։

Երեխան սովորում է Դավիթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more