▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դե բավական է. ես վերցնում եմ կնոջս ազգանունը». Իոսիֆ Պրիգոժինի նյարդերը կատակներին չեն դիմանում

Ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը հայտարարել է իր կնոջ՝ Վալերիա Պերֆիլովայի անունը վերցնելու ցանկության մասին: Պատճառն այն կատակներն են, որոնցում իրեն, իբր, շփոթում են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջի story-ներում:

«Դե բավական է: Ես վերցնում եմ կնոջս ազգանունը։ Այ թե օր էր երեկ»,- գրել է Պրիգոժինը:

Վերջին իրադարձությունների ֆոնին համացանցում հայտնվել են բազմաթիվ մեմեր՝ Իոսիֆ և Եվգենի Պրիգոժինների՝ իբրև թե շփոթությամբ։ Instagram-ում պրոդյուսերի վերջին գրառման տակ օգտատերերը հազարավոր կատակներ են հրապարակել։

«Լավ պրոդյուսեր և հետաքրքիր նախագծեր», «Ինչի՞ շուրջ եք պայմանավորվել Լուկաշենկոյի հետ», «Դա կնոջ նոր երգի՞ բացումն էր», «Պրիգոժին, վերցրու կնոջդ ազգանունը, քանի դեռ ուշ չէ»,- գրել են նրանք մեկնաբանություններում։

Ավելի վաղ Իոսիֆ Պրիգոժինն ասել էր, որ «Վագներ»-ի մասին կատակներն իրեն ծիծաղելի չեն թվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more