▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե ցույց տվեք զեկույցը, որ հասկանանք` ովքեր են մեղավոր․․․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

Հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ ակցիա են իրականացրել ԱԺ շենքի մոտ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով։

«Ասում են՝ հույժ գաղտնի է, ի՞նչն է հույժ գաղտնի։ Մենք կորցրել ենք մի ամբողջ Հանրապետություն, մեր հայրենակիցները բռնի տեղահանվել են, մենք հազարավոր կյանքեր ենք կորցրել։ Հասկանո՞ւմ եք՝ սա աղետ է․ մեր պետականությունն այսօր բռոշկա են սարքել, կպցրել են դոշերներին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: «Էդ ի՞նչ եք բացահայտել, ասում եք՝ նախկիններն են մեղավոր, դե ցույց տվեք զեկույցը, որ հասկանանք՝ ովքեր են մեղավոր։ Հիմա ընտրության ենք գնում, միգուցե պատասխանատուներից շատ մարդիկ կան, որոնք էսօր նորից ուզում են վերընտրվեն կամ ընտրվեն, ցույց տվեք հանրությանը»,- շարունակել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more