«Առաջին ալիք»-ի եթերում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն ասել է՝ դեմ չէ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան: «Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի ա, կամ պարսիկ ա, կամ ռուս ա ներդրում անում՝ ապրանքը վաճառում, ի՞նչ խնդիր... Եթե Ադրբեջանը ստեղ ներդրում ա անում ու հարկերը վճարում ա Ղարաբաղի իշխանություններին, էն Ղարաբաղի, որն ինքը չի ճանաչում, հիմա՝ ո՞րն ա ճիշտը՝ գալ փոխզիջման, որ ինքն ինձ հարկեր վճարի՞, թե՞ բան... Բանակցում ենք փոխվստահության համար: Ինքը ցույց կտա, որ չի ուզում փոխվստահություն, ուզում ա շարունակի կոնֆլիկտը, մենք էլ միջնորդներին կբացատրենք, որ էս մարդիկ չեն ուզում, ուզում են կոնֆլիկտ»,- նշել է Բաբայանը: Դիտեք նաև՝ |
«Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան». Սամվել Բաբայան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet