Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Նարեկ Ղափլանյանը տեւական ժամանակ է` ասպարեզում չի երևում, նրա գործունեության մասին անդրադարձներ մամուլում չկան: Պարզվում է` Նարեկը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:
-Հայաստանում են ծնողներս, դուստրը, ընկերներս… Կգամ-կգնամ, բայց երեւալու խնդիր չունեմ: Այստեղ աշխատանքային առումով շատ ավելի լավ եմ զգում,-bravo.am-ին տեղեկացրել է Նարեկ Ղափլանյանը` նշելով, որ հաջորդ տարի պատրաստվում է ֆիլմ նկարահանել,-Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ ուզում եմ իմ սեփական ֆիլմը նկարել:
Դերասան-ռեժիսորի խոսքով` այժմ փորձառություն է ձեռք բերում` ամերիկյան ֆիլմերի նկարահանման հրապարակում հետեւելով բոլոր աշխատանքներին:
Նարեկ Ղափլանյանը նաև ասել է, որ բացի ռեժիսորական աշխատանքներում հմտանալուց, երաժշտություն է գրում արտասահմանյան ֆիլմերի համար, նաեւ US Armenia-ի նոր սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել: