▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերոն աշխատելու հավես չունի. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ Դերոյի գործունեությունից։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել Դերոյի աշխատանքով՝ նշելով, որ նա չի երեւում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է «կարմիր լենտ» կտրելով։

 Բանն այն է, որ Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված հիվանդանոցների «պոչերը»՝ ամբուլատորիաները, Դերոյի նախկինները չէին հասցրել բացել։ Եվ հիմա Դերոն ընկած ամբուլատորիաներ է բացում՝ ցույց տալով, թե ինքը կարեւոր գործով է զբաղված եւ զարգացնում է ոլորտը։ Մինչդեռ ամբուլատորիաների բացման ծրագրի իրականացման հետ Դումանյանը որեւէ առնչություն չունի։

Ի դեպ՝ նրա «կարմիր լենտ» կտրելու արարողությունը ակտիվորեն լուսաբանվում է TV–ների կողմից։ «ՉԻ» տեղեկություններով՝ նախագահականից հրահանգ է տրված հեռուստաընկերություններին նկարահանել Դումանյանին, որպեսզի նրանք կարողանան Սերժ Սարգսյանի մոտ տպավորություն ստեղծել, որ իր ասած Դերոն աշխատում է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more