▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Մխիթարյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծիծաղելով գովազդ է անում

Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը վիրահատել է քիթը: Դիանան այս ամենն արել է բարտերային տարբերակով, այսինքն քիթը վիրահատել  է առանց գումար տալու, փոխարենը պայմանավորվածություն է ձեռք բերել ինստագրամում «միլիոնից ավել» սթորի անել:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Սակայն Դիանան, մեղմ ասած, մոռացել է, թե այսօր ինչ օր է: Նա Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որոշել է այցելել բժկի և հանել քթի գիպսը, բայց դե այս ամենն ինչպես կարող էր նա անել լուռ`առանց ի լուր աշխարհի հայտնելու իր քթի և գիպսի մասին:

Սա էլ հերիք չէ, Դիանան ասում է, որ ինքն այնքան ուրախ է, որ անգամ այսօրվա վատ եղանակը չի կարող ազդել իր վրա, Դիանա ջան, իսկ առհասարակ հիշու՞մ ես , թե ինչ օր է այսօր: Ինքդ քեզ մի´խայտառակիր։

Դիանա ջան, այսօր բոլորը խոսում են հայերի կոտորածի մասին, իրենց հրապարակմամբ  փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել աշխարհին, միգուցե 168 հազար հետևորդներ ունեցող էջումդ ավելի օգտակար հրապարակում անեիր, թե չէ քթիդ գիպսի մասին մի օր ուշ եթե իմանայինք, ոչինչ չէինք կորցնի:

Հա, մեկ էլ, նոր բոթասներդ ցուցադրելու համար էլ այնքան հարմար օր չէր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more