▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Ղզրոյանը տրանսգենդերներից բացի մրցակցում է նաև Փաշինյանի հետ․ ուզում է հաջորդ վարչապետը լինել

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լուրեր․com-ը գրում է․ Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ով առաջին անգամ Հայաստանը տրանսգենդերի դեմքով մտցնելու է մրցակցության արենա, հարցազրույցներից մեկում անկեղծացել է իր քաղաքական ձգտումների մասին և երազում է դառնալ վարչապետ, ու դա լրիվ հավանական է համարում։

Լրագրողի հարցին, թե ինչպես է իրեն պատկերցնում 10 տարի հետո, Դիանան ասել է․

«Ակտիվիստական, հասարակական ինչ–որ գործունեություն ծավալելով, միգուցե քաղաքականություն մտնեմ, ինչո՞ւ ոչ: Հա ես շատ եմ սիրում։ Կակռազ երեկ մի մեկնաբանություն նկատեցի, վիդեոներից մեկի տակ մեկը գրել էր հեսա շուտով սրան որ վարչապետ տան, չզարմանաք: Օրինակ՝ Ամերիկայի պառլամենտում կա տրանսգենդեր կին. հիմա մեր հասարակության էտ քննադատող շերտի մտահոգությունը նայա, որ եթե հիմա տրանսգենդերը Հայաստանը միջազգային մրցույթումա ներկայացնում, բա որ մի օր էլ քաղաքականություն մտնի, էսա մեր հալը, բոլորը էս նույն կոնտեքստով են ասում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիանա Ղզրոյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ նախկին իշխանությունների օրոք երբեք չէր փորձի միջազգային հարթակներում` որպես տրասգենդեր, Հայաստանը ներկայացնել․

«Որովհետև դա կքննադատվեր լկտի, ապուշ կատակների տեսքով, ընդհուպ` պատգամավորների կողմից: Կհնչեին տգետ, տգեղ մտքեր այնպիսի պատգամավորներից, ովքեր նույնիսկ հայերենին չեն տիրապետում: Իսկ այս իշխանությունների օրոք, եթե նույնիսկ անձնապես չողջունվի իմ մասնակցության փաստը, ապա հաստատ էժան ձևով չի էլ քննադատվի: Վստահ եմ` այս իշխանությունները գիտեն` մենք ինչ հայացքների պետք է հատևենք: Մենք հիմա ձգտում ենք Եվրոպա, լիբերալություն, հավասար իրավունքներ: Չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք ես կարժանանամ տգեղ քննադատության»,– ասել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more