Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), նույն մասի 4-րդ կետի (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք- զինամթերք կրելը և օգտագործելը) հատկանիշներով:
Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյանց 20 շենքի մոտից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 36-ամյա Հակոբ Մկրտչյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օրը դիմակավորված անձինք հրազենի գործադրմամբ հափշտակել են Հ. Մկրտչյանի մոտ եղած 40 մլն դրամը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Մկրտչյանը դիմադրություն է ցույց տվել դիմակավորվածներին, որի ժամանակ էլ նրանք կրակել են Հ. Մկրտչյանի վրա, ով որովայնի վնասվածքով և աջ սրունքի վերջույթի վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում, 1-03 շտապօգնության թիվ 66 բրիգադի կողմից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները տիտանական աշխատանք են կատարել ու մահվան ճիրաններից վիրավորին փրկել են: Հունվարի 17-ին Էրեբունի բժշկական կենտրոնում տուժվածը 3-րդ վիրասհատությունն է տարել և աջ ազդրի ստորին երրորդականից ոտքը ամպուտացվել է: Եթե ոտքը չամպուտացվեր, ապա տուժողի կյանքը փրկել չէր ինի:
Ըստ ֆոտոլրագրողի, Հ. Մկրտչյանը աշխատում է Գարեգին Նժդեհ հրապարակին հարակից «Քաղցրիկ» խանութի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու համար:
Դիմակավորված անձինք հրազենի գործադրմամբ Երևանում հափշտակել են 40 մլն դրամ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


