▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

DJ Լևոնի և Արկադի Դումիկյանի աննախադեպ հաջողությունները

DJ Լևոնի և Արկադի Դումիկյանի աննախադեպ հաջողությունները

Իրար հաջորդող մեծ մենահամերգներ Երևանում, շրջագայություննր եվրոպական մի շարք երկրներով, լեփ լեցուն դահլիճներ ու հիանալի հանդիսատես, այս ամենին զուգահեռ՝ պարբերաբար թողարկվող և իսկական հիթեր դառնող նոր կատարումներ։
Սա երգիչ Արկադի Դումիկյանի և նրա պրոդյուսերի՝ Լևոն Չախոյանի՝ նույն ինքը՝ DJ Լևոնի վերջին շրջանի աշխատանքի ընդհանուր պատկերն է։ Հայ արտիստների մեջ շատ քիչ են այն դեմքերը, որոնք այդքան հաճախակի նոր երգեր են թողարկում՝ առավել ւս կազմակերպում շրջագայություններ ու հանդես գալիս մենահամերգներով։ Արկադի Դումիկյանը այդ հազվադեպ արտիստներից է, սակայն բացի տաղանդից շատ կարևոր է, թե նման հաջողությունների հասնելու համար ում հետ են համագործակցում այս կամ այն կատարողները։

Արդեն երկար ժամանակ է, ինչ Դումիկյանի պրոդյուսինգով զբաղվում է DJ Լևոնը՝ կազմակերպելով նաև նրա համերգային ծրագրերը։ Հոկտեմբերին Լոս Անջելեսի Peacock դահլիճում տեղի ունեցած շքեղ մենահամերգն ապացուցեց, որ Լևոնն իր գործում պրոֆեսիոնալ է։ Հայաստանի սահմաններից դուրս՝ օվկիանոսից այն կողմ կազմակերպել նման մակարդակի համերգ բարդ և պատասխանու աշխատանք է, սակայն կազմակերպվածության, փորձի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Լևոնին դա հաջողվել էր։

Մեծ մենահամերգի բոլոր տոմսերը վաճառվել էին բավականին կարճ ժամանակահատվածում՝ արդարացնելով բոլորի սպասումները։
«Ծախսված աննախադեպ ռեսուրսները տվեցին իրենց արդյունքը, իսկ այդ ամենի փոխհատուցումը՝ ողջ համերգի ընթացքում չդադարող ծափերն էին, հանդիսատեսի տված սերն ու ջերմությունը»,- արդեն համերգից հետո մեզ հետ ունեցած զրույցում ասաց Լևոնը։

DJ Լևոնի և Արկադի Դումիկյանի համագործակցության արդյունավետությունը թույլ է տալիս վստահ լինել, որ այն շարունակական է լինելու, իսկ ընկեր-գործընկերները հասնելու են նոր հաջողությունների։

****
Երևանում՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մեծ մենահամերգները նույնպես կազմակերպվել են Լևոն Չախոյանի կողմից։ Աննախադեպ էր նաևնրա կազմակերպած եվրոպական շրջագայությունը՝ լավագույն, մինչև անգամ՝ թագավորական սրահներում։

Peacock թատրոնում անցկացվել են ավելի քան 120 երաժշտական, պարային և կատակերգական ներկայացումներ, մրցանակաբաշխություններ, հեռուստատեսային նախածեր ու կոնֆերանսներ։ Թատրոնը տարեկան հյուրընկալում է ավելի քան 500.000 հանդիսականի։ Շքեղ սրահը տեղավորում է շուրջ 7100 հանդիսականի։ Թատրոնն առաջարկում է 12,000 քառակուսի ոտնաչափ VIP և հյուրընկալության տարածքներ, 10 հանդերձարաններ և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ դառնալով կատարողների և երկրպագուների սիրելի դահլիճը։ 2007 թվականի հոկտեմբերին՝ բացումից ի վեր՝ Peacock թատրոնը-ը հյուրընկալել է ամենահայտնի արտիստների համերգները, որոնց թվում են՝ Ալան Ջեքսոնը, Քեթի Փերին, Չարլի Ուիլսոնը, Խուան Գաբրիելը, Արետա Ֆրանկլինը, Էդ Շիրանը, Ջոն Ֆոգերտին, Մարկ Էնթոնի, Ջոն Լեջենդը, Քելլի Քլարկսոնը, Յանին, Նիկի Մինաժը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more